ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

«Հայոց Հարցը», «փրայմ թայմ»-ն ու հայկական սերիալները

«Հայոց Հարցը», «փրայմ թայմ»-ն ու հայկական սերիալները
06.04.2013 | 13:46

Հեռուստաեթերի մաքրման պահանջ հասարակական նախաձեռնությունը սկսել է քաղաքացիական նոր ակցիա:

Ակտիվիստները պահանջում են, որ Հանրային հեռուստաընկերությունը ծառայի իր հանրային կոչմանը և գիշերային ժամերին ցուցադրվող «Հայոց Հարց» հաղորդաշարին եթեր տրամադրվի երեկոյան, «փրայմ թայմ» ժամերին ցուցադրվող սերիալների փոխարեն:
Հաշվի առնելով հեռուստատեսության աշխատողների պնդումը, որ սերիալներն ավելի շատ պահանջարկ ունեն, նախաձեռնող խմբի անդամներն իրենց հերթին նկատում են, որ սերիալների երկրպագուները կարող են դրանք դիտել նաև գիշերային ժամերին:
Ինչո՞ւ «Հայոց Հարցը»: Սա կարող է համարվել նաև յուրատեսակ գովազդ:
Մտահղացման հեղինակ Զաքար Խոջաբաղյանի խոսքով` դա օրինակելի հաղորդում է, ազգային պետականակերտ մտածելակերպով, սերունդ դաստիարակող ու ճիշտ մթնոլորտ ձևավորող: «Թող գովազդ էլ համարվի, դրանից չենք խուսափում, լավ բաները պետք է գովազդել»- մեզ հետ զրույցում ասաց նա:
Ինչևէ, ցանկացողները կարող են հետևել կամ միանալ ակցիային հետևյալ հղումով` https://www.facebook.com/events/133760036811826/:
Հավելենք, որ «Հայոց Հարց» հաղորդման ռեժիսորը Արսեն Առաքելյանն է, հաղորդավարը` Արթուր Բախտամյանը: Հաղորդումը հնարավորություն է տալիս վերանայելու և քննարկելու մեր պատմության կարևորագույն իրադարձություններն ու փաստերը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ